Լրահոս

23.07.2011 15:36


ՕԵԿ ներկայացուցիչ. «Առաջիկա ընտրություններից հետո հավանական է, որ ՀԱԿ–ը հայտնվի խորհրդարանում»

ՕԵԿ ներկայացուցիչ. «Առաջիկա ընտրություններից հետո հավանական է, որ ՀԱԿ–ը հայտնվի խորհրդարանում»

Լրագրողների հետ  հանդիպման ժամանակ ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Խաչիկ Հարությունյանը, անդրադառնալով  ՀԱԿ–իշխանություն երկխոսության առաջին հանդիպմանը, ասել է, որ այն բավական դրական հունով է ընթացել, թեպետ երկու կողմի սպասելիքները քիչ էին։

–Մենք, ի վերջո, հանգեցինք այն եզրակացության, որ երկխոսությունը միտում ունի շարունակվել։ Ներկա պահին իրենք լավատես են, քանի որ երկխոսությունը մեկնարկել է շատ դրական հիմքով,–ասել է նա։

Ըստ Խաչիկ Հարությունյանի՝ ընդդիմադիրների պահանջներից հիմնականը վերաբերել է Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցին, որի համար ինքը  բավարար քաղաքական ու իրավական հիմքեր չի տեսնում։

–ՕԵԿ–ը միշտ էլ հավատարիմ է եղել ու բազմիցս հայտարարել է, որ կողմ է ոչ թե քաղաքական թշնամությանը, այլ քաղաքակիրթ մրցակցությանը։ Փողոցային քաղաքականությունը պետք է տեղափոխել սեղանի շուրջ,–նշել է նա։

ՕԵԿ պատգամավորը շատ հավանական է համարել, որ առաջիկա ընտրություններից հետո ՀԱԿ–ը հայտնվի խորհրդարանում։

Անդրադառնալով իշխանություն–ՀԱԿ առաջիկա հանդիպմանը՝ Խաչիկ Հարությունյանը նշել է, որ դեռևս հստակ ձևավորված օրակարգ չկա, սակայն լուրջ քննարկումներ են սպասվում։

Այս խորագրի վերջին նյութերը