Աշխարհ

03.03.2022 09:58


Ուկրաինայից փախստականների թիվը հասել է 1 միլիոնի

Ուկրաինայից փախստականների թիվը հասել է 1 միլիոնի

Ուկրաինայից փախստականների թիվը, որոնք հարեւան երկրներ են մեկնել վերջին յոթ օրվա ընթացքում, կազմել Է 1 միլիոն: Մարտի լույս 3-ի գիշերն այդ մասին հայտնել Է փախստականների գործերով ՄԱԿ-ի գերագույն կոմիսար Ֆիլիպո Գրանդին:

«Ընդամենը յոթ օրում մենք դարձել ենք Ուկրաինայից հարեւան երկրներ մեկ միլիոն փախստականների դուրս գալու վկաներ»,-գրել Է Գրանդին Twitter-ի՝ իր Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել Է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավաների օգնության մասին դիմումի: Նա ընդգծել Է, որ Մոսկվայի պլանների մեջ Ուկրաինայի տարածքների օկուպացում չի մտնում, նպատակը երկրի ապառազմականացումն Է եւ դենացիֆիկացիան:

Դրանից հետո ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան, ինչպես նաեւ մի շարք այլ պետություններ հայտարարել են, որ պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի ֆիզիկական եւ իրավական անձանց դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը