Աշխարհ

02.03.2022 17:46


Պեսկովն ասել է, որ Պուտինի՝ Ուկրաինայի սահմանների մասին աղմկահարույց հայտարարությունը չի վերաբերում ԽՍՀՄ մյուս պետություններին

Պեսկովն ասել է, որ Պուտինի՝ Ուկրաինայի սահմանների մասին աղմկահարույց հայտարարությունը չի վերաբերում ԽՍՀՄ մյուս պետություններին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերն այն մասին, թե ինչպես են ձևավորվել ժամանակակից Ուկրաինայի սահմանները, չեն վերաբերում նախկին ԽՍՀՄ մյուս հանրապետություններին, մասնավորապես՝ Ղազախստանին։ Այս մասին հայտարարել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Интерфакс-ը։

«Ոչ, չի վերաբերում»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին։

Նա հավելել է, որ «հետագա որոշ ասուլիսների, մամուլի ներկայացուցիչների հետ շփման ընթացքում» Պուտինը կարող է պարզաբանել իր հայտարարությունները։

Փետրվարի 21-ին, ելույթ ունենալով ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախության ճանաչման մասին հեռուստաուղերձում, Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ «ժամանակակից Ուկրաինան ամբողջությամբ ստեղծվել է Ռուսաստանի, ավելի ճիշտ՝ բոլշևիկյան, կոմունիստական Ռուսաստանի կողմից»: Պուտինի խոսքով՝ Ուկրաինան «նույնիսկ այսօր իրավամբ կարելի է անվանել «Ուկրաինա Վլադիմիր Իլյիչ Լենինի անունով», քանի որ նա դրա հեղինակն ու ճարտարապետն է։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը