Բերեզովսկին ամուսնալուծվելու համար կնոջը ռեկորդային գումար է վճարելու
Մեծ Բրիտանիայի դատարանը երեկ հաստատել է ռուս միլիոնատեր Բորիս Բերեզովսկու ամուսնալուծության պայմանները։
Ինչպես հաղորդում է «The Independent» թերթը, այն գումարի չափը, որը Բերեզովսկին պետք է վճարի իր նախկին կնոջը՝ Գալինա Բեշարովային, նման տիպի համաձայնությունների համար բրիտանական դատական գործընթացների պատմության մեջ ռեկորդային է։
Թերթը չի հստակեցրել գումարի չափը, բայց նշել է, որ խոսքը հարյուր միլիոնավոր ֆունտ ստեռլինգի մասին է։
Համաձայնագիրը ստորագրվել է փոխադարձ համաձայնությամբ։
64–ամյա Բերեզովսկին չի սակարկել պահանջվող գումարը՝ խոստովանելով, որ կնոջ հետ անարդարացի է վարվել, և որ նա արժանի է նման փոխհատուցման։