Քաղաքական

02.03.2022 10:39

Ընդդիմադիրները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը՝ ՀՀ նախագահի թեկնածության քննարկման ժամանակ (տեսանյութ)

Ընդդիմադիրները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը՝ ՀՀ նախագահի թեկնածության քննարկման ժամանակ (տեսանյութ)

Ազգային ժողովը քննարկում է ՀՀ նախագահի ընտրության հարցը: Նախագահի պաշտոնում առաջադրվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նյախարար Վահագն Խաչատուրյանը:

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները լքեցին նիստերի դահլիճը:

Հիշեցնենք՝ հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել էր հրաժարական տալու մասին:

ՀՀ նախագահի ընտրության համար առաջին փուլում անհրաժեշտ է 81 ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, սակայն, չունի այդքան թվով պատգամավոր: ՔՊ-ական պատգամավորների թիվը 71 է:

Սահմանադրությամբ նախատեսվում է ևս երկու փուլ․ երկրորդ և երրորդ փուլերի համար անհրաժեշտ է 65 և 54 ձայն։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։