Քաղաքական

02.03.2022 10:45

Իշխանական թիմին ասվել է, որ խուսափեն հակաթուրքական հայտարարություններ անելուց․ «Հրապարակ»

Իշխանական թիմին ասվել է, որ խուսափեն հակաթուրքական հայտարարություններ անելուց․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական շրջանակների մեր աղբյուրն ասում է, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման համար թուրքական կողմը պահանջում է փակել անցյալի էջը և չանդրադառնալ երկու ժողովուրդների միջև առկա որևէ կոնֆլիկտային թեմայի։

Եվ դա վերաբերում է ոչ միայն հայոց ցեղասպանության թեմային, այլև ավելի ուշ շրջանի իրադարձություններին, մասնավորապես՝ 2020 թվականի պատերազմին և այդ պատերազմի մեղավորների թվում Թուրքիա պետության մասին հիշատակումներին։

Մեր աղբյուրն ասում է՝ եթե ուշադիր լինեք, կնկատեք, որ վերջին ամիսներին այդ պատերազմի մասին ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, և մյուս բարձրաստիճան պաշտոնյաները ցանկացած խոսակցության մեջ կիրառում են բացառապես «44-օրյա պատերազմ» կամ «ադրբեջանական ագրեսիա» տերմինները, մինչդեռ 2020-ի վերջին և 2021-ի սկզբին շատ էր խոսվում թուրք-ադրբեջանական ագրեսիայի մասին։

Թուրքերի գլխավոր պահանջն է՝ մոռանալ անցյալը, փակել պատմության սև էջերը, չհիշել անգամ 2020 թվականը և առաջ նայել՝ դեպի հայ-թուրքական եղբայրական լուսավոր ապագա։ Իշխանական թիմին նույնպես ասվել է, որ վերանայեն իրենց լեքսիկոնը և խուսափեն հակաթուրքական հայտարարություններ անելուց»:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։