Աշխարհ

02.03.2022 10:21


Համաշխարհային բանկը և ԱՄՀ-ն 3 միլիարդ դոլար կհատկացնեն Ուկրաինային

Համաշխարհային բանկը և ԱՄՀ-ն 3 միլիարդ դոլար կհատկացնեն Ուկրաինային

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) և Համաշխարհային բանկը ՌԴ կողմից սկսած ռազմական գործողության ֆոնին 3 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ են մշակում Ուկրաինայի համար: Այս մասին ասված է երկու կառույցների համատեղ հայտարարության մեջ։

«Մենք առաջիկա ամիսներին պատրաստում ենք 3 միլիարդ դոլարի աջակցության փաթեթ՝ սկսած առնվազն 350 միլիոն դոլարի բյուջետային աջակցության արագ հատկացումից, որը կներկայացվի խորհրդի հաստատման այս շաբաթ»,-ասվում է հայտարարության մեջ:

Ինչպես նշվում է, հաջորդ քայլը կլինի Ուկրաինային 200 մլն դոլարի չափով աջակցություն տրամադրել առողջապահության և կրթության ոլորտում՝ միջոցների արագ տրամադրմամբ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը