Կարծիք

01.03.2022 20:53


Ստիպենք մեզ մտածել

Ստիպենք մեզ մտածել

Զելենսկի-Ուկրաինան պետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ.

ՆԱՏՕ - դա հնարավոր չէ, մոռացեք.

Զելենսկի-մեզ խաբեցին, մեզ գցեցին, մենք մենակ ենք.

Ուկրաինայի ժողովուրդ - մենք տենց էլ գիտեինք, որ մեզ գցելու են ու ռուսի դեմ թողեն մենակ.

ԱՄՆ-մենք կկիրառենք տնտեսական պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ.

Անգլիա - ես էլ.

ԵՄ - մենք էլ.

ԱՄՆ - դե դուք սկսեք, հետո ես կմիանամ ձեզ.

Զելենսկի-փակեք երկինքը Ռուսաստանի համար, սառեցրեք նրանց հաշիվները, անջատեք SWIFT համակարգը.

ԱՆԳԼԻԱ ու ԵՄ - հենց հիմա, մենակ դու մի ասա որ մենակ ես մնացել ու քեզ գցել ենք.

Ուկրաինայի ժողովուրդ - սրանք էլի մեզ թողելու են մենակ ռուսի դեմ.

Զելենսկի - Ուկրաինայի երկինքը հայտարարեք ոչ թռիչքային գոտի.

ՆԱՏՕ, ԱՄՆ, ԵՄ, Անգլիա - դա հնարավոր չէ, մոռացեք, դա կնշանակի պատերազմ Ռուսաստանի դեմ.

Զելենսկի - մենք մենակ ենք, 24 ժամ է մնացել, մեզ գցեցին, լքեցին.

Անգլիա, ԵՄ - մենք կկիրառենք տնտեսական պատժամիջոցներ, Ուկրաինային կտանք թեթև զենք ու մի քանի հատ ռուսական կործանիչ.

Ուկրաինայի ժողովուրդ - պետքա ռուսների հետ պայմանավորվել.

Զելենսկի - Ուկրաինան պետք է մտնի ԵՄ կազմի մեջ ու հենց հիմա, արագացված ընթացակարգով, արեք դա, ապացուցեք որ դուք մեր կողքին եք.

ԵՄ - իհարկե, ինչի մասին է խոսքը, հեսա հավաքվենք, քննարկենք ու որոշենք.

Ռուսաստան - ես դեմ չեմ, ԵՄ-ը ռազմական դաշինք չէ.

Հիմա կուլմինացիան.

Որպես ԵՄ իրավունքի մասնագետ և ԵՄ ընդլայնման գործընթացին խորությամբ ծանոթ անձ, կարող եմ հաստատապես պնդել, որ ԵՄ-ը ՉԻ ԿԱՐՈՂ Ուկրաինային այս վիճակով ընդունել իր կազմ, դա ուղղակի անհնար է:

ԵՄ նոր անդամ պետության մուտքը ԵՄ տևում է միջինը 8 տարի, իսկ փաստացի պատերազմի մեջ գտնվող պետության պարագայում, որտեղ կանգնած են ռուսական զորքեր, դա ուղղակի անհնար է:

Հիմա ինչ է լինելու.

Զելենսկի - Ուկաինայի հպարտ քաղաքացիներ, մենք կրկին խաբվեցինք, մեզ լքեցին, գցեցին, մենք մենակ ենք.

Ուկրաինայի ժողովուրդ-պետք է Ռուսաստանի հետ հաշտվել, մեր փրկությունը Ռուսաստանն է.

Ռուսաստան - что и требовалось доказать ! ! !

Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը