Քաղաքական

01.03.2022 19:07

Դատավոր Աննա Դանիբեկյանի վարքագծի մեջ ոչ ադեկվատության լուրջ տարրեր են նկատվում. Արմեն Գևորգյան (տեսանյութ)

Դատավոր Աննա Դանիբեկյանի վարքագծի մեջ ոչ ադեկվատության լուրջ տարրեր են նկատվում. Արմեն Գևորգյան (տեսանյութ)

Դատավոր Աննա Դանիբեկյանի վարքագծի մեջ ոչ ադեկվատության լուրջ տարրեր են նկատվում։ Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախկին փոխվարչապետ, այժմ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։

Հիշեցնենք, որ առավոտյան դատավորը երկու անգամ հետաձգեց նիստը։ Նախ պահանջեց Գևորգյանի մասնակցությունը նիստին, թեև նա խորհրդարանում էր, ապա ԱԺ նախագահի հրամանը՝ Ստրասբուրգ Գևորգյանի գործուղման մասին՝ նրա մեկնելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար։ Ժամը հինգին Գևորգյանը ներկայացրեց պահանջվող հրամանը, որից հետո դատավորը հայտարարեց, որ քանի որ Գևորգյանը ազատության մեջ է չհեռանալու մասին ստորագրությամբ, որտեղ հիմնական բառը չհեռանալն է, ապա Ստրասբուրգ մեկնելու մասին խոսք լինել չի կարող։

Փաստաբան Լուսինե Սահակյանը նշեց, որ նախագահող դատավորի գործողություններին գնահատական տալը դժվարացել է։ «Օրենքի սահմաններում ասելու բան չկա։ Ակնհայտ անօրինական և անտրամաբանական որոշումներ»,-հայտարարեց փաստաբանը՝ հիշեցնելով, որ դատավորի նմանատիպ գործողություններն արդեն իսկ վնաս են հասցրել պետությանը։

Արմեն Գևորգյանը հիշեցրեց նաև, որ գրեթե նույն բանը տեղի ունեցավ նախորդ միջնորդության հետ կապված՝ դեկտեմբերի 21-ին սկսեցին քննարկել հունվարի նստաշրջանին մասնակցելու համար Ստրասբուրգ մեկնելու միջնորդությունը։ Դատավորը էլի պահանջեց Ազգային ժողովի նախագահի հրամանը և վերջում հայտարարեց, որ «բավարար» հիմքեր չկան։ «Ինչու ընդհանրապես վերադարձավ խորհրդակցական սենյակից՝ անհասկանալի է։ Մտքեր, իհարկե, կան, բայց սա այլ միջնորդության առիթ է»,- նշեց Գևորգյանը։

Հիշեցնենք, որ դատավորը անցյալ նիստում իսկապես հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ Սահմանադրական դատարան դիմելու և գործը կասեցնելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։