2008–ից հետո առաջին անգամ հանդիպել են Փհենյանի և Սեուլի արտգործնախարարները
Ինչպես հայտնում է «BBC»–ն, ինդոնեզական Բալի կղզում ընթացող «ASEAN» համաժողովի շրջանակներում հանդիպել են Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության և Հարավային Կորեայի Հանրապետության արտգործնախարարներ Պակ Ը Չունը և Կիմ Սոն Խվանը։
Հիշեցնենք, որ արտգործնախարարների նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել 2008–ին Սինգապուրում։
Հարավային Կորեայի և ԿԺԴՀ–ի ներկայացուցիչները քննարկել են Կորեական թերակղզին միջուկային զենքից մաքրելու հարցը։
Հանդիպման արդյունքում հայտարարություն է ընդունվել, որտեղ նշվում է, որ կողմերը պատրաստակամություն են հայտնում վեցակողմ բանակցությունների վերսկսման վերաբերյալ։