Լրահոս

23.07.2011 10:41


ՊՆ–ը խորապես ցավակցում է մահացած զինծառայողների հարազատներին

Հուլիսի 22-ին Վայոց ձորի Սերս գյուղի մոտակայքում զինծառայողներ տեղափոխող ՊՆ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ վթարի հետևանքով մահացել է երկու զինծառայող` մեքենայի վարորդ, պայմանագրային զինծառայող Նորայր Ռազմիկի Հակոբյանը /ծնված 1971թ., Եղեգնաձորի զինկոմիսարիատ/ և ժամկետային զինծառայող Գեղամ Դավիթի Դավթյանը /ծնված 1991թ., Շահումյանի զինկոմիսարիատ/: Վթարի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած 12 զինծառայողներ տեղափոխվել են Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալ:

Պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է մահացած զինծառայողների հարազատներին:

Այս խորագրի վերջին նյութերը