Քաղաքական

01.03.2022 14:22

Գազի գինը բարձրացավ. ի՞նչ էր խոստանում Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

Գազի գինը բարձրացավ. ի՞նչ էր խոստանում Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

Գազի սակագինն ապրելի 1-ից սովորական սպառողների համար կբարձրանա 4․7 դրամով՝ դառնալով 143.7 դրամ: Առաջարկում ենք ևս մեկ անգամ վերհիշել, թե ինչ էր ասում այս հարցի շուրջ Նիկոլ Փաշինյանը:

Նա, երբ ԱԺ պատգամավոր էր, բազմիցս անդրադարձել է գազի թեմային, պնդել, որ այն բարձր է Հայաստանի իշխանության պատճառով, սահմանից մինչև սպառողին հասնելը թանկ է և այլն։ Երբ դարձավ վարչապետ, սկզբնական շրջանում պնդում էր, որ պետք է ներքին գնագոյացումն ուսումնասիրվի։ Թե ինչ է արվել այդ ուղղությամբ, հայտնի չէ, բայց ունենք փաստ, որ գազը թանկացավ: Ներկայացնում ենք գազի մասին Նիկոլ Փաշինյանի տեսակետը պատգամավոր և վարչապետ եղած ժամանակ։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։