Աշխարհ

01.03.2022 13:30


Ալի Խամենեին հայտարարել է, որ Ուկրաինան դարձել է Միացյալ Նահանգների ստեղծած ճգնաժամի զոհը

Ալի Խամենեին հայտարարել է, որ Ուկրաինան դարձել է Միացյալ Նահանգների ստեղծած ճգնաժամի զոհը

Ուկրաինայի շուրջ ընթացիկ հակամարտությունը կապված Է աշխարհում ճգնաժամերի ստեղծման՝ ԱՄՆ-ի քաղաքականության հետ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 1-ին այդ մասին հայտարարել Է Իրանի հոգևոր առաջնորդ և ղեկավար Ալի Խամենեին:

«Եթե նրանք (ԱՄՆ-ծանոթ. խմբ.) չեն կարողանում ճգնաժամ ստեղծել, ապա զենքի արտադրության ընկերությունները չեն կարողանում աշխատել առավելագույնով: Նրանց անհրաժեշտ Է ճգնաժամեր ստեղծել՝ այդ մաֆիայի շահերն ապահովելու համար,-ասել Է նա,-Այսօր Ուկրաինան դարձել Է այդ քաղաքականության զոհը»:

Քաղաքական գործչի ելույթը հեռարձակել Է Իրանի պետական հեռուստատեսությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը