Լրահոս

23.07.2011 09:04


Տրիպոլիում հերթական պայթյունների շարքն է տեղի ունեցել

Ինչպես հաղորդում է «BBC»–ն, Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում ուժեղ պայթյուններ են տեղի ունեցել։ «Ռոյթերս» գործակալությունը հայտնում է, որ  պայթյունները  տեղի են ունեցել ՆԱՏՕ–ի ռմբակոծության հետևանքով։

Չորս պայթյուն է տեղի ունեցել այն հյուրանոցի շրջակայքում, որտեղ մնում  են օտարերկրացի լրագրողներ։

Նաև հաղորդվում է, որ 5–րդ ուժեղ պայթյունը հյուրանոցից քիչ ավելի հեռու է տեղի ունեցել։

Հիշեցնենք, որ Լիբիայում քաղաքացիական պատերազմ է։ Սկզբնական շրջանում Լիբիայի ղեկավար  գնդապետ  Մուամար Քադաֆին համաձայնվել էր բանակցությունների գնալ ապստամբների հետ, բայց երկու օր առաջ  հայտարարել է, որ չի բանակցելու։

Այս խորագրի վերջին նյութերը