Լրահոս

23.07.2011 10:28


ԱՄՆ–ը կհայտարարի՞ դեֆոլտ

ԱՄՆ–ը կհայտարարի՞ դեֆոլտ

ԱՄՆ պետական պարտքի շեմը բարձրացնելու բանակցությունները ներկա պահին մտել են փակուղի։ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Ջոն Բոները հրաժարվել է հարցի շուրջ շարունակել քննարկումներն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։ Միջազգային լրատվամիջոցները հայտնում են, որ Բոները խնդրի վերաբերյալ խորհրդակցություններ է պատրաստվում անցկացնել Կոնգրեսում ներկայացված կուսակցությունների ղեկավարների հետ։ Այնուհանդերձ, Բարաք Օբաման հույս է հայտնել, որ չնայած բանակցությունների խափանմանը՝ պետությունը դեֆոլտ թույլ չի տա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Թիմ Գայթները հայտնել էր, որ օգոստոսի 2-ին ԱՄՆ–ն ամենայն հավանականությամբ կհայտարարի դեֆոլտ, քանի որ հանրապետականները չեն ցանկանում բարձրացնել պետական պարտքի շեմը։

Փորձագետների կարծիքով ԱՄՆ–ի տնտեսության մեջ ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել նոր մեծ ճգնաժամի։

Այս խորագրի վերջին նյութերը