Լրահոս

14.01.2011 09:58


Freedom House. «Հայաստանը «մասամբ ազատ» երկիր է, Արցախն՝ «անազատ»»

Freedom House. «Հայաստանը «մասամբ ազատ» երկիր է, Արցախն՝ «անազատ»»

Ամերիկյան Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհի երկրների ազատությունների վերաբերյալ՝ «Ազատությունն աշխարհում 2011թ.. ավտորիտար մարտահրավեր ժողովրդավարությանը» զեկույցը։  

Դրանում երկրների և պետական կազմավորումների վարկանիշները որոշվում են ըստ քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների: Ըստ ուսումնասիրության՝ երկրները դասված են «ազատ», «մասամբ ազատ» և «անազատ» կարգերի։

Նախկին ԽՍՀՄ հանրապետություններից «մասամբ ազատ» պետություններ են համարվել Հայաստանը, Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան և Մերձդնեստրը: Լեռնային Ղարաբաղը դասակարգված է որպես «անազատ» երկիր: Ռուսաստանը և ԱՊՀ մնացած երկրները համարվում են «անազատ»: Ուշագրավ է, որ «մասամբ ազատ» է համարվել Աբխազիան։

Այս խորագրի վերջին նյութերը