Լրահոս

23.07.2011 10:10


Քրդերը պայթեցրել են Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարին

Քրդերը  պայթեցրել են Իրանի  իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարին

Ինչպես հայտնում  է «Ռոյթերս» գործակալությունը, Իրանի հյուսիսարևելյան շրջանում տեղի ունեցած  պայթյունի հետևանքով զոհվել է Իրանի  իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատարներից մեկը։

Գործակալության տվյալներով՝ սպանվել է գեներալ Աբբաս Կասեմին, ով Կում քաղաքում և նույնանուն գավառում կորպուսի հրամանատար էր։

Սպանության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Քրդստանի ազատ կյանքի կուսակցություն» ծայրահեղական խմբավորումը, որը ձգտում է քրդական համայնքը  տարանջատել Իրանից։

Խմբավորման անդամները պատմել են, որ իրենք պայթեցրել են այն մեքենան, որով Կասեմին և կորպուսի մի քանի  այլ  անդամներ գնում էին հանդիպման։

Նշենք, որ Իրանի քրդերը, ինչպես նաև նրանց հայրենակիցները  Թուրքիայում, Սիրիայում և Իսրայելում ձգտում են սեփական անկախ պետության ստեղծմանը։ Նրանց որոշ խմբաքանակ այդ նպատակին հասնելու համար օգտագործում է ծայրահեղ բռնի միջոցներ։

Այս խորագրի վերջին նյութերը