Եկեղեցիների անբարեկարգ վիճակի մեղավորը Հուշարձանների պահպանության վարչությո՞ւնն է
Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ Մելիքյանը նախօրեին տված իր հարցազրույցներից մեկում հայտարարել է հետևյալը.
«Անհատ բարերարներից և ազգային տարբեր կառույցներից ապահովելով անհրաժեշտ միջոցներ` Վեհափառ Հայրապետի օրհնությամբ նորոգվել և նորոգվում են բազում սրբավայրեր: Միևնույն ժամանակ հստակ է, որ Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին միայնակ, առանց պետական աջակցության չի կարող հոգալ բազմահազար մեր սրբավայրերի պահպանությունը: Այս կապակցությամբ, սակայն, պետք է տեղեկացնենք, որ ժամանակին Վեհափառ Հայրապետը դիմում էր կատարել Հուշարձանների պահպանության գործակալություն, որպեսզի այնտեղ պատրաստվեն պատմամշակութային կարևորություն ունեցող վանքերի վերանորոգման նախագծերն ու նախահաշիվները և փոխանցվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` դրանց հիման վրա հայթայթելու անհրաժեշտ միջոցները: Այս առնչությամբ գործակալությանը հանձնարարական էր տրվել նաև ՀՀ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Ցավոք, Մայր Աթոռի դիմումն ընթացք չստացավ, և որևէ նախագիծ առ այսօր Մայր Աթոռին չի փոխանցվել»:
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը խնդրում է Մշակույթի նախարարությանը, ում ենթակայության տակ է գտնվում Հուշարձանների պահպանության գործակալությանը, պարզել և առաջիկա օրերի ընթացքում մամուլի միջոցով հայտնել հանրությանը Կաթողիկոսի խնդրանքը և այն ժամանակվա նախագահի հանձնարարականը չկատարելու պատճառը:

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնություն