Կարծիք

28.02.2022 14:54


Արևմուտքը ՌԴ-ի դեմ կամ հակառակը, ժամ առ ժամ ռազմական իրավիճակը հեռանում է հանգուցալուծումից, էլ ավելի գեներացնելով սպառազինություն

Արևմուտքը ՌԴ-ի դեմ կամ հակառակը, ժամ առ ժամ ռազմական իրավիճակը հեռանում է հանգուցալուծումից, էլ ավելի գեներացնելով սպառազինություն

Արևմուտքը ՌԴ-ի դեմ կամ հակառակը, ժամ առ ժամ ռազմական իրավիճակը հեռանում է հանգուցալուծումից, էլ ավելի գեներացնելով սպառազինություն։ Ինձ խորապես անհանգստացնում է իրավիճակի ազդեցությունը իմ պետության վրա։ Մենք զգայուն կետի վրա ենք, մի կողմից՝ ատամները սրած ցեղասպան երկու պետություններ, որոնք հարմար պահի են սպասում, մասշտաբային ռազմական ագրեսիայով առաջ տանելու իրենց զավթողական քաղաքականությունը, իսկ մյուս կողմից` իշխանություն, որն այս դժվարին կացության մեջ ինքն իրեն միայն դիտորդի, արձանագրողի և աթոռ պահողի ֆունկցիա է վերապահել:

Որն է մեր անելիքը. մենք պետք է ունենանք ի շահ Հայստանի Հանրապետությանը գործող իշխանություն, որպեսզի կարողանանք պետական կառավարման համակարգը համար մեկ պատրաստության բերել, դիմակայենք այս աշխարհաքաղաքական փորձություններին, ունենանք ագրեսիվ հակառակորդին զսպող անվտանգային մեխանիզմներ:

Իմ շահը, ի՛մ պետության շահն է։

Իմ դրոշը եռագու՛յնն է։

Ես ի՛մ դրոշն եմ բարձրացնում։

Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը