Աշխարհ

28.02.2022 13:48


«Դա կվնասի մեր ազգային շահին»․ Վրաստանը չի միացել ՌԴ նկատմամբ պատժամիջոցներին

«Դա կվնասի մեր ազգային շահին»․ Վրաստանը չի միացել ՌԴ նկատմամբ պատժամիջոցներին

Վրաստանը չի միացել Ռուսաստանի դեմ արևմուտքի պատժամիջոցներին, քանի որ այն կվնասի զբոսաշրջությանը, գինեգործներին, արտադրողներին և ֆերմերներին։ Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Ինձանից ի՞նչ է պահանջում ընդդիմությունը․ որ ես պատժամիջոցներ կիրառեմ իմ ժողովրդի նկատմա՞մբ։ Եվ դրանից ո՞վ կտուժի, մեր բնակչությունը, մեր տնտեսությունը, մեր միլիոնից ավելի հայրենակիցներ, ովքեր չեն կարողանա ֆինանսական գործարքներ կնքել»,-ասել է Ղարիբաշվիլին՝ հավելելով, որ ավելորդ էմոցիաները ոչ մի լավ բանի չեն հանգեցնի, բացի Վրաստանի ազգային շահին վնասելուց։ Այս մասին հայտնում է Russia.Today-ը։

Այս խորագրի վերջին նյութերը