Լրահոս

22.07.2011 17:48


Ռուսաստանի ԱԳՆ–ն հաստատել է, որ Քադաֆիի հրաժարականի մասին բանակցություններ են ընթացել

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, Ռուսաստանի և Լիբիայի արտգործնախարարները «հստակ» քննարկել են Մուամար Քադաֆիի՝  Լիբիայի ղեկավարությունից հրաժարվելու հարցը։ Խոսքը ՌԴ արտգործնախարար  Սերգեյ Լավրովի և Լիբիայի արտգործախարար Աբդել Ատի ալ Օբեյդիի՝ հուլիս 20–ին Մոսկվայում կայացած  հանդիպման մասին է։ Ըստ գործակալության աղբյուրի՝ այդ հանդիպման ընթացքում Քադաֆիի  հրաժարականի  հարցը  քննարկվել է, այն էլ՝ «բավական հստակ»։ Միևնույն ժամանակ Աբդել Ատի ալ Օբեյդին հանդիպումից հետո հայտարարել է, որ Մուամար  Քադաֆիի ճակատագիրը չի քննարկվել։ –Սա նման հարցեր քննարկելու հարմար տեղ չէ։ Այդ հարցն անգամ չի բարձրացվել. նախարարի հետ հանդիպման ժամանակ այլ միջադեպեր են քննարկվել,–մեջբերում է նախարարին «ՌԻԱ նովոստին»։ «Ռոյթերսի» խոխանցմամբ՝ Մուամար Քադաֆին երեկ անձամբ է հայտարարել, որ հրաժարվում է Բենգազիի ապստամբների հետ որևէ բանակցությունից։  

Այս խորագրի վերջին նյութերը