Աշխարհ

27.02.2022 11:49


ՌԴ պատվիրակությունը ժամանել է Բելառուս, սակայն Զելենսկին հրաժարվել է բանակցել այնտեղ. նա նախընտրում է Թուրքիան

ՌԴ պատվիրակությունը ժամանել է Բելառուս, սակայն Զելենսկին հրաժարվել է բանակցել այնտեղ. նա նախընտրում է Թուրքիան

Ռուսական պատվիրակությունը ժամանել է Բելառուս՝ ուկրաինացիների հետ բանակցությունների համար։ Հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով` ռուսական կողմը Գոմելում պատրաստ սպասում է դրանք սկսելուն։

Բելառուսում ուկրաինացիների հետ բանակցությունների ռուսական պատվիրակության կազմում ընդգրկված են արտաքին գործերի, պաշտպանության նախարարությունների, այլ գերատեսչությունների, այդ թվում՝ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել է Բելառուսում բանակցել ռուսական կողմի հետ։

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Զելենսկին ասել է, որ բանակցային հարթակ կարող են դառնալ Վարշավան, Բուդապեշտը, Ստամբուլը, բայց ոչ Մինսկը` ոչ Բելառուսի տարածքը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը