Աշխարհ

27.02.2022 11:38


Բելառուսում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում

Բելառուսում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում

Բելառուսի Սահմանադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հանրաքվեն անցկացվում է այսօր` փետրվարի 27-ին:

Արտահերթ քվեարկությունը սկսվել է փետրվարի 22-ին ու տևել մինչև փետրվարի 26-ը ներառյալ:

Sputnik Բելառուսը հայտնում է, որ տեղամասերն ամբողջ երկրում բացվել են տեղական ժամանակով 8:00-ին (Երևանի ժամանակով 9: 00-ին) ու կշարունակեն աշխատանքը մինչև 20: 00-ը:

Բելառուսում ընդհանուր առմամբ ստեղծվել է 5510 ընտրատեղամաս: ԿԸՀ-ի տեղեկատվության համաձայն՝ հանրաքվեի մասնակիցների ցուցակում ընդգրկված է 6 818 948 մարդ:

Հանրաքվեի յուրաքանչյուր մասնակից պետք է պատասխանի ընդամենը մի հարցի. «Դուք ընդունո՞ւմ եք Բելառուսի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններ ու լրացումները»։

Հանրաքվեում ընդգրկված են շուրջ 45 հազար ազգային դիտորդներ, շուրջ 200 միջազգային և օտարերկրյա՝ ԱՊՀ-ից, ՇՀԿ-ից (Շանհայի համագործակցության կազմակերպություն ), ՀԱՊԿ-ի ԽՎ-ից, ԱՊՀ-ի երկրների ԿԸՀ-ի ներկայացուցիչներ, ինչպես նաև անկախ փորձագետներ, այդ թվում՝ ԵՄ երկրներից:

Բելառուսի Սահմանադրության փոփոխությունների նախագծի համաձայն՝ նույն անձը կարող է առավելագույնը երկու անգամ նախագահ լինել։

Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ հիմնական օրենքում կարող է հայտնվել Համաբելառուսական Ժողովրդական ժողովի մասին բաժին։ Այն կդառնա երկրում ժողովրդի իշխանության բարձրագույն ներկայացուցչական մարմինը, կհաստատի ներքին ու արտաքին քաղաքականության հիմքերը, ռազմական դոկտրինը, երկրի ազգային անվտանգության հայեցակարգը:

Նախագծի համաձայն՝ նախագահը կարող է պաշտոնանկ արվել Համաբելառուսական Ժողովրդական ժողովի կողմից՝ Սահմանադրության պարբերաբար կամ կոպիտ խախտման կամ պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության կատարման դեպքում։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը