Աշխարհ

27.02.2022 10:52


Ռազմական զինուժը շարքից հանել է շուրջ 975 ուկրաինական ռազմական օբյեկտ

Ռազմական զինուժը շարքից հանել է շուրջ 975 ուկրաինական ռազմական օբյեկտ

Վերջին մեկ օրվա մարտերի ընթացքում ռուսական բանակը շրջափակել է Խերսոնն ու Բերդյանսկը, hայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Ռուս զինվորականների վերահսկողության տակ են անցել նաև Գենիչևսկ քաղաքը և Խերսոնի մոտ գտնվող Չեռնոբաևկա օդանավակայանը։

Ռուսական ԶՈւ–ի իրականացրած հատուկ ռազմական գործողության ընթացքում մինչ այժմ խոցվել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 975 օբյեկտ։

Նշվում է նաև, որ ուկրաինական զորքերի 302-րդ զենիթահրթիռային գունդը կամավոր վայր է դրել զենքերը, ձերբակալվել է 471 ուկրաինացի զինծառայող։

Ռուսական կողմը հայտնում է նաև, որ ուկրաինական կողմը շարունակում է գնդակոծել բնակավայրերը։ Այսպես, նախօրեին «Ազովի» գումարտակը «Գրադ» հրթիռային համակարգերով հարվածել է Մարիուպոլի արվարձանների բնակելի թաղամասերին ու քաղաքի դպրոցին։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը