Կարծիք

27.02.2022 15:33


Թուրքն այսօր խրամորթցիներից է պահանջում «լքել տարածքը», վաղը կպահանջի բերդաձորցիներից, տոնաշենցիներից, ստեփանակերտցիներից

Թուրքն այսօր խրամորթցիներից է պահանջում «լքել տարածքը», վաղը կպահանջի բերդաձորցիներից, տոնաշենցիներից, ստեփանակերտցիներից

Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչներից ադրբեջանցի ասկյաները պահանջում են դադարեցնել գյուղատնտեսական աշխատանքները և «լքել տարածքը»։ Հայաստանի իշխանությունները լուռ են, ժողովուրդը լուռ է, տարված է «սլավոնական պատերազմով»։ Արցախցի փախստականներից շատերը մշտական բնակարան չունեն, աշխատանք չունեն, փող չունեն, իսկ մեր արտգործնախարարությունը, Ուկրաինայում ապրող էթնիկ հայերից բացի, պատրաստ է ընդունել «նաև այլ փախստականների»․․․․ Չեմ հավատում, որ սա այն Հայաստանն է, որի համար մենք պայքարել ենք, զրկանքներ ենք կրել, արյուն ու քրտինք թափել։ Թուրքն այսօր խրամորթցիներից է պահանջում «լքել տարածքը», վաղը կպահանջի բերդաձորցիներից, տոնաշենցիներից, ստեփանակերտցիներից։ Վաղն Արցախում կարող է նոր պատերազմ բռնկվել, իսկ հայ հասարակությունն այլ պատերազմով է տարված։ Հայրենիք ենք կորցնում, գիտակցու՞մ եք։

Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը