Կիևը հրաժարվել է բանակցել Մոսկվայի հետ. Դմիտրի Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կիևի հետ սպասվող բանակցությունների նախօրեին հրաման է տվել դադարեցնել Ուկրաինայի տարածքում ՌԴ զինված ուժերի առաջխաղացումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Երեկ կեսօրին Ուկրաինայի ղեկավարության հետ սպասվող բանակցությունների կապակցությամբ Ռուսաստանի նախագահը հրաման է տվել դադարեցնել ռուսական զորքերի հիմնական ուժերի առաջխաղացումը»,-ասել է Պեսկովը լրագրողներին:
Նրա խոսքով` Վլադիմիր Պուտինը հրամայել է դադարեցնել ռազմական գործողությունները՝ սպասելով բանակցություններին, սակայն Կիևը հրաժարվել է բանակցությունից, և ուժերի առաջխաղացումը շարունակվել է: