Լրահոս

22.07.2011 16:53


Մարզերի խոշոր առևտրի կետերում կիրականացվի մոնիտորինգ

ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած ԵՄ անդամ երկրների փորձագետները ՀՀ ՏՄՊՊՀ անդամների և աշխատակիցների հետ համատեղ կանցկացնեն հերթական սեմինարը`  Կոտայքի և Արմավիրի մարզերում:

Հուլիսի 26-ին նախատեսվում է աշխատանքային խմբի այցը՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաք: Միջոցառմանը ներկա կլինի Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, մարզպետարանի այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ և աշխատակիցներ: Մարզային այցելությունների ժամանակ ՏՄՊՊՀ կազմում կլինեն Հանձնաժողովի նախագահ Ա. Շաբոյանը, Հանձնաժողովի անդամներ և աշխատակիցներ:

Հուլիսի 27-ին աշխատանքային խումբը կայցելի քաղաք Արմավիր, որտեղ միջոցառմանը  ներկա կլինեն Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, մարզպետարանի այլ պաշտոնյաներ, ինչպես նաև  տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:

Մարզերում անցկացվող սեմինարը վերաբերելու է  պետական օժանդակության հիմնական չափանիշների թեմային:  Պետության կողմից տնտեսվարողներին տրվող ֆինանսական աջակցության կամ հարկային արտոնության օրինականության վերաբերյալ քննարկումները կլինեն միջոցառման օրակարգում: ԵՄ փորձագետները կներկայացնեն պետական օժանդակության վերաբերյալ իրական գործեր:

Այս խորագրի վերջին նյութերը