Փոխվարչապետն ընդունել է ՌԴ աերոտիեզերական տեխնոլոգիաների և մոնիտորինգի ինստիտուտի տնօրենին
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ՌԴ աերոտիեզերական տեխնոլոգիաների եւ մոնիտորինգի ինստիտուտի տնօրեն, «ՌԴ պետական աերոտիեզերք» կազմակերպության փոխտնօրեն, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ, ակադեմիկոս, գեներալ-մայոր Միխայիլ Շախրամանյանին:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ տարածքային կառավարման, արտակարգ իրավիճակների նախարարությունների պատասխանատու պաշտոնյաներ:
Փոխվարչապետը ողջունեց Մ.Շախրամանյանի ղեկավարած կազմակերպությունների պատրաստակամությունը` համագործակցել Հայաստանում համապատասխան գործունեութուն ծավալող պետական եւ մասնավոր ընկերությունների հետ: Հայաստան կատարած այցի ընթացքում մասնավորապես նախատեսվում է քննարկել հակակարկտային կայանների արտադրությամբ զբաղվող ընկերությունների հետ համագործակցության հնարավորությունները: Հայաստանի ավիացիոն ծառայությունների հետ կքննարկվի օդային հաղորդակցության համար կարեւոր ամպամածության ներքին սահմանի բարձրացման հարցերում հնարավոր գործակցությունը:
Ներկայացվեց նաեւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության հետ էլեկտրահաղորդիչ ցանցերի արդիականացման եւ առկա ցանցերի միջոցով մեծ էներգետիկ հզորություններ փոխանցելու ոլորտում համագործակցության հնարավորությունը:
Փոխվարչապետն առաջարկեց համապատասխան պետական մարմինների հետ քննարկել ներկայացվող առաջարկությունները, ուսումնասիրել դրանք Հայաստանում կիրառելու եւ համագործակցության առավել արդյունավետ տարբերակներ հայտնաբերելու հնարավորությունները:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին