Կիևի անկումը իրական հավանականություն է. Սպիտակ տուն
Կիևը կարող է հայտնվել Ռուսաստանի վերահսկողության տակ. այս կարծիքն ուրբաթ օրը լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին. գրում է ՏԱՍՍ-ը։
Նրան խնդրել են մեկնաբանել Կիևի` Ռուսաստանի Դաշնության վերահսկողության տակ անցնելու հավանականությունը և այդ հարցում ԱՄՆ-ի հնարավոր գործողությունները: «Կիևի անկումը իրական հնարավորություն է: Եվ մենք շարունակում ենք տեսնել, թե ինչպես է Ռուսաստանը առաջ շարժվում, նույնիսկ երբ մենք տեսնում ենք դիմադրություն տեղում, ռուս զինվորականները շարունակում են առաջ շարժվել դեպի Կիև: Այսպիսով, նման իրական հնարավորություն կա: Ես պարզապես ասում եմ. չեմ պատրաստվում հիմա վարկածների մեջ մտնել այն մասին, թե ինչ տեսք կունենա և ինչպիսին կլինի մեր արձագանքը»,-ասել է Փսակին։

Աղբյուրը՝ yerkir.am