Թուրքիան կկատարի Մոնտրյոյի համաձայնագիրը` երկակի ստանդարտների մեջ չընկնելով. ԱԳՆ
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն` մեկնաբանելով ռուսական նավերի համար նեղուցները «փակելու» կոչերը, հայտարարել է, որ Անկարան կատարելու է Մոնտրյոյի համաձայնագիրը բոլոր հոդվածներով` երկակի ստանդարտների մեջ չընկնելով։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոնդարը հայտարարել էր, որ Կիևն Անկարայից պահանջում է ռուսական նավերի համար փակել Բոսֆորի և Դարդանելի նեղուցները։ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան կարող է փակել նեղուցները, բայց ռուսական կողմը իրավունք կունենա իր նավատորմը բազա վերադարձնել։
«Մենք կատարելու ենք Մոնտրյոյի համաձայնագիրը բոլոր հոդվածներով։ Մենք կատարելու ենք այն, ինչպես նախկինում, բառացիորեն երկակի ստանդարտների մեջ չընկնելով»,–Չավուշօղլուի խոսքերն է մեջբերում «Անադոլու» գործակալությունը։
Մոնտրյոյի կոնվենցիան ընդունել են 1936 թվականին։ Այն առևտրային նավերին իրավունք է տալիս ազատ անցում կատարել նեղուցներով ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմի ժամանակ, սակայն ռեժիմները բոլորի համար տարբեր են։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը սահմանափակում է Սև ծովում ոչ սևծովյան պետությունների ռազմական նավերի ներկայությունը երեք շաբաթով։ Արտակարգ իրավիճակներում Թուրքիան իրավունք ունի արգելել կամ սահմանափակել Բոսֆորով և Դարդանելով զինվորականների անցումը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am