Լրահոս

22.07.2011 16:28


ՀԱԿ–ը կհետաձգի՞ արտահերթ ընտրությունների պահանջը՝ կապված ղարաբաղյան հիմնախնդրի հետ

ՀԱԿ–ը կհետաձգի՞ արտահերթ ընտրությունների պահանջը՝ կապված ղարաբաղյան հիմնախնդրի հետ

Լրագրողների  հետ հանդիպման ժամանակ  ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը, պատասխանելով այն հարցին, որ քիչ ժամանակ է մնացել հերթական ընտրություններին, դա չի՞ ենթադրում, որ ՀԱԿ–ը պետք է համակերպվի հերթական ընտրությունների գաղափարի հետ, ասել է, որ հարցը տեղին չէր, քանի որ կա կոնկրետ  ժամկետ՝ մինչև սեպտեմբեր, այդ հարցին դրական լուծում տալու համար։

Դրական արդյունք կունենանք արտահերթ ընտրությունների  վերաբերյալ, համաձայնեցված կլինի՝ կանցկացնենք, չեղավ դրական արդյունք՝ դա կանի ժողովուրդը և կհասցնի ավարտին,–ասել է նա։

Հարցին՝ հնարավո՞ր է՝ ղարաբաղյան խնդրի զարգացումների հետ  կապված՝ ՀԱԿ–ը գոնե ժամանակավորապես մի կողմ դնի արտահերթ ընտրությունների պահանջը, Լյուդմիլա Սարգսյանն ասել է, որ երեք տարի շարունակ իրենք նման հնարավորություն ընձեռել են իշխանություններին։

Գիտակցելով՝ ինչ զարգացումներ են ընթանում Արցախի շուրջ, ինչ բանակցային գործընթաց է գնում, մենք հնարավորություն ենք տվել գործող իշխանությանը, որ  կարողանա այդ խնդրին հայանպաստ լուծում տալ, սակայն, ինչպես տեսնում եք, օր օրի մեր  դիրքերը թուլանում են բանակցային գործընթացում, որի պատճառը ոչ թե ընդդիմության պասիվ կամ ակտիվ պահվածքն է, այլ իշխանության լեգիտիմության բացակայությունը։ Հետևաբար, Ղարաբաղի  խնդրի կարգավորումը նույնպես կախված է մեր իշխանությունների լեգիտիմությունից, ժողովրդավարությունից, ժողովրդի սոցիալական վիճակից։ Մենք իրավունք չունենք շահարկումների  առիթ տալ արտաքին ուժերին,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը