Աշխարհ

25.02.2022 17:09


Պուտինը Ուկրաինայի հետ բանակցելու համար պատրաստ է պատվիրակություն ուղարկել Մինսկ. Պեսկով

Պուտինը Ուկրաինայի հետ բանակցելու համար պատրաստ է պատվիրակություն ուղարկել Մինսկ. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ռուսական պատվիրակություն ուղարկել Մինսկ` Ուկրաինայի հետ բանակցելու համար: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով` ռուսական պատվիրակությունում կընդգրկվեն պաշտպանության նախարարության, ԱԳՆ-ի և Կրեմլի աշխատակազմի ներկայացուցիչները:

«Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի չեզոք կարգավիճակը քննարկելու պատրաստակամության մասին: Ի սկզբանե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել էր այն մասին, որ ռազմական գործողության նպատակը Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություններին օգնելն է, այդ թվում` Ուկրաինայի ապառազմականացման և դենացիֆիկացիայի ճանապարհով: Իսկ դա, ըստ էության, չեզոք կարգավիճակի անքակտելի բաղադրիչն է»,-պարզաբանել է նա:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը