Լրահոս

22.07.2011 16:19


Շտեֆան Ֆյուլե. «ԵՄ–ը պատրաստ է անհրաժեշտ ֆինանսական միջոցներ տրամադրել ԼՂ հակամարտության կարգավորման համար»

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Եվրամիության ընդարձակման և Արևելյան գործընկերության քաղաքականության գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ասել է, թե ԵՄ–ն ուզում է մեծացնել իր ներգրավվածությունը ղարաբաղյան հիմնախնդրում և պատրաստ է անհրաժեշտ ֆինանսական միջոցներ տրամադրել` հակամարտության կարգավորմանը նպաստելու համար: «Բրյուսելը կարող է ավելին անել, քանի որ այժմ Եվրամիության արտաքին գերատեսչության կարողությունները ընդարձակվել են, իսկ խնդիրը կարգավորելու ցանկությունն ու պատրաստակամությունը` մեծացել»,- նշել է Ֆյուլեն՝ ավելացնելով, որ անհրաժեշտության դեպքում ԵՄ–ը կարող է նաև վերականգնել ենթակառուցվածքները` որոշակի շրջաններ վերստին մյուս երկրների հետ կապելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը