Ռուսաստանի Դաշնությունն արգելում է Միացյալ Թագավորության հետ կապված կամ այնտեղ գրանցված ինքնաթիռների ժամանումն ու տարանցումը։ Հայտարարել է ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը:
«2022 թվականի փետրվարի 25-ին Մոսկվայի ժամանակով ժամը 11:00-ից Ռուսաստանի Դաշնության օդային տարածքի օգտագործման սահմանափակում է մտցվել Միացյալ Թագավորության հետ կապված կամ Մեծ Բրիտանիայում գրանցված անձին պատկանող, վարձակալված կամ շահագործվող ինքնաթիռների համար»,-ասված է հայտարարության մեջ։
Մոսկվան այսպիսով դիմել է փոխադարձ սահմանափակման, քանի որ փետրվարի 24-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ Լոնդոնը դադարեցնում է «Աերոֆլոտի» գործունեությունը Մեծ Բրիտանիայում։
Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը նաև հայտնել է, որ Ռուսաստանն առաջարկել է խորհրդակցություններ անցկացնել երկրների միջև թռիչքների վերաբերյալ, բայց բացասական պատասխան է ստացել։
ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ արգելքը չի վերաբերվում տվյալ պահին ՌԴ օդային տարածքում գտնվող բրիտանական ինքնաթիռներին։ Դրանք կկարողանան անարգել հասնել իրենց նպատակակետը։ Սահմանափակումները կտարածվեն միայն հետագա թռիչքների վրա։
Ի դեպ, բրիտանական ավիաընկերությունները փետրվարի 25-ին 70 տարանցիկ և 2` Լոնդոն-Մոսկվա չվերթ էին ծրագրել Ռուսաստանի Դաշնության օդային տարածքով։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դրանից հետո հայտարարեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին։
Փետրվարի 24-ին ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ սահմանեց ռուսական մի քանի բանկերի դեմ։ Դրանք ազդել են «Սբերբանկի», «Գազպրոմբանկի», «Օտկրիտիեի», «Նովիկոմբանկի» և «Սովկոմբանկի» վրա:
Պատժամիջոցների մասին են հայտարարել նաև Կանադան և Մեծ Բրիտանիան։
Ռուսաստանը փակում է երկինքը Մեծ Բրիտանիայի համար
Ռուսաստանի Դաշնությունն արգելում է Միացյալ Թագավորության հետ կապված կամ այնտեղ գրանցված ինքնաթիռների ժամանումն ու տարանցումը։ Հայտարարել է ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը:
«2022 թվականի փետրվարի 25-ին Մոսկվայի ժամանակով ժամը 11:00-ից Ռուսաստանի Դաշնության օդային տարածքի օգտագործման սահմանափակում է մտցվել Միացյալ Թագավորության հետ կապված կամ Մեծ Բրիտանիայում գրանցված անձին պատկանող, վարձակալված կամ շահագործվող ինքնաթիռների համար»,-ասված է հայտարարության մեջ։
Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը նաև հայտնել է, որ Ռուսաստանն առաջարկել է խորհրդակցություններ անցկացնել երկրների միջև թռիչքների վերաբերյալ, բայց բացասական պատասխան է ստացել։
ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ արգելքը չի վերաբերվում տվյալ պահին ՌԴ օդային տարածքում գտնվող բրիտանական ինքնաթիռներին։ Դրանք կկարողանան անարգել հասնել իրենց նպատակակետը։ Սահմանափակումները կտարածվեն միայն հետագա թռիչքների վրա։
Ի դեպ, բրիտանական ավիաընկերությունները փետրվարի 25-ին 70 տարանցիկ և 2` Լոնդոն-Մոսկվա չվերթ էին ծրագրել Ռուսաստանի Դաշնության օդային տարածքով։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դրանից հետո հայտարարեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին։
Փետրվարի 24-ին ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ սահմանեց ռուսական մի քանի բանկերի դեմ։ Դրանք ազդել են «Սբերբանկի», «Գազպրոմբանկի», «Օտկրիտիեի», «Նովիկոմբանկի» և «Սովկոմբանկի» վրա:
Պատժամիջոցների մասին են հայտարարել նաև Կանադան և Մեծ Բրիտանիան։
Աղբյուրը՝ armeniasputnik.am