Աշխարհ

25.02.2022 14:13


Վրաստանի ազգային բանկը պատրաստ է օգնություն ցուցաբերել ռուսական ՎՏԲ-ի տեղական բաժանմունքին

Վրաստանի ազգային բանկը պատրաստ է օգնություն ցուցաբերել ռուսական ՎՏԲ-ի տեղական բաժանմունքին

Վրաստանի ազգային բանկը պատրաստ է օգնություն ցուցաբերել ՎՏԲ-ի տեղական բաժանմունքին՝ Արևմուտքի սահմանած պատժամիջոցների պատճառով իրացվելիության հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` մեջբերելով բանկի հայտարարությունը։

«Պոտենցիալ ռիսկերի չեզոքացման նպատակով Վրաստանի ազգային բանկը «ՎՏԲ Բանկ Վրաստան» ընկերության հետ ավելի վաղ բանկի դեմ պատժամիջոցներ սահմանելու դեպքում գործողությունների ծրագիր էր մշակել: Արդյունքում երկուսն էլ լիովին պատրաստ են այսօրվա իրավիճակին։ Բանկը վճարունակ է, և նրա շահառուների շահերը լիովին պաշտպանված են: Ազգային բանկը պատրաստ է ապահովել հավելյալ ֆինանսական ռեսուրսով»,-ասվում է հայտարարության մեջ:

ՎՏԲ-ի վրացական բաժանմունքն իր հերթին հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ սպառողները կարող են առանց սահմանափակումների օգտվել բանկի ծառայությունից և պատժամիջոցները չեն անդրադառնա Վրաստանում ֆինանսական հաստատության գործունեությանը:

Նշենք, որ ռուսական ՎՏԲ-ն ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների տակ է հայտնվել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության սկսվելուց հետո:

Պատժամիջոցներն իրենցից ենթադրում են ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում բանկի ակտիվների սառեցում, դոլարային գործարքների և ամերիկյան գործընկերների հետ գործարքների արգելք:

Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր հայտարարել էր, որ երկիրը չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը