Լրահոս

22.07.2011 18:10


Ներկայացել է որպես «Հայ-Կանադական» բարեգործական ընկերության նախագահ

Հուլիսի 21-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողները, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են  ենթարկել 29-ամյա Սարգիս Գ.-ին: Նրա անձնական խուզարկությամբ անդրավարտիքի գրպանից հայտնաբերվել է 1.200 ԱՄՆ դոլար, 115.000 դրամ և կեղծ փաստաթղթեր:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Սարգիս Գ.-ն Խաչփառ գյուղի գյուղապետարանում ներկայանալով որպես Կարեն և «Հայ-Կանադական» բարեգործական ընկերության նախագահ, դպրոցի և գյուղացիների համար օգնության կարգով համակարգիչներ և պարարտանյութ տրամադրելու պատրվակով, նշված համայնքի հաշվապահի վստահությունը չարաշահելու միջոցով, նրանից  հափշտակել է նշված գումարը:
Ձեռնարկվում են միջոցառումներ այլ տուժածներին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը