Աշխարհ

25.02.2022 12:42


Վրաստանը չի մասնակցի Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներին. Ղարիբաշվիլի

Վրաստանը չի մասնակցի Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներին. Ղարիբաշվիլի

Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից իրականացվող ֆինանսական ու տնտեսական սանկցիաներին։ Ռիա-Նովոստիի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետը։

«Ուզում եմ հստակ և միանշանակ հայտարարել, որ Վրաստանը՝ հաշվի առնելով մեր ազգային շահերը և մեր ժողովրդի շահերը, չի պատրաստվում մասնակցել Ռուսաստանի դեմ ֆինանսատնտեսական պատժամիջոցներին, քանի որ դա էլ ավելի կվնասի մեր երկրին և մեր բնակչությանը»,-ասել է նա։

Ղարիբաշվիլին ընդգծել է, որ նման որոշումներ կայացնելիս ինքը «կառաջնորդվի բացառապես Վրաստանի շահերով»։

Նա նաև նշել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակով պայմանավորված Վրաստանին ոչ մի վտանգ չի սպառնում։

Աղբյուրը՝ pastinfo.am

Այս խորագրի վերջին նյութերը