ԱՄՆ-ի զորքերը ներգրավված չեն և չեն ներգրավվի Ուկրաինայում Ռուսաստանի հետ կոնֆլիկտի մեջ․ Բայդեն
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ի զորքերը ներգրավված չեն և չեն ներգրավվի Ուկրաինայում Ռուսաստանի հետ հակամարտության մեջ։
Սպիտակ տանը ունեցած ելույթի ընթացքում ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ ամերիկյան զորքերը Եվրոպա են ուղարկվում ոչ թե Ուկրանիայում կռվելու, այլ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին պաշտպանելու համար։
«Չնայած մենք Ուկրանիային պաշտպանության ոլորտում շուրջ 650 միլիոն դոլարի աջակցություն ենք տրամադրել անցած տարի, սակայն կրկնում եմ, մեր զինված ուժերը ներգրավված չեն և չեն ներգրավվելու Ուկրանիայում Ռուսաստանի հետ կոնֆլիկտում։ Մեր ուժերը Եվրոպա են ուղարկվում ոչ թե Ուկրանիայում կռվելու, այլ ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին պաշտպանելու համար։ Ինչպես ես հստակ հասկացրել եմ, ԱՄՆ-ն կպաշտպանի ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր դյույմը՝ ամերիկյան հզորության ամբողջ ուժով»,-հայտարարել է Բայդենը։

Աղբյուրը՝ 168.am