Աշխարհ

25.02.2022 18:15


Մարդու ուղեղում նեյրոններ են հայտնաբերվել երգերի ընկալման համար

Մարդու ուղեղում նեյրոններ են հայտնաբերվել երգերի ընկալման համար

Մի քանի տարի առաջ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողները հայտնաբերել էին, որ մարդու ուղեղի լսողական կեղևում նեյրոնների մի քանի խմբեր կան, որոնք տարբեր կերպ են արձագանքում տարբեր ձայներին: Մասնավորապես, նեյրոնների այդ խմբերում կար մեկը, որն արձագանքում էր միայն խոսքին, իսկ մյուսն արձագանքում էր միայն երաժշտությանը:

Մի քանի տարվա ընթացքում հետազոտողներն էլեկտրոկորտիկոգրաֆիայի միջոցով ուսումնասիրել են ուղեղի լսողական կեղևի վարքը տասնհինգ մարդկանց մոտ. նրանց 165 տարբեր ձայներ էին լսեցրել, գրանցել էին նեյրոնների արձագանքները, այնուհետև հատուկ ալգորիթմը վերլուծել էր, թե ինչ հատկանիշներ ունեն այդ նեյրոնները, գրում է Science and Life-ը:

Այդպես, հաջողվել է գտնել բջիջների խումբը, որը շատ ակտիվորեն արձագանքում է երգերին և շատ թույլ կերպով արձագանքում է խոսքին և գործիքային երաժշտությանը: Երգային տարածքը գտնվում է այն բջիջների կողքին, որոնք ճանաչում են լեզուն և երաժշտությունը, և, հավանաբար որոշակի ձայնային տեղեկատվություն է ստանում դրանցից՝ բառերը և երաժշտական ​​հնչյունները միավորելով երգի մեջ:

Ամենայն հավանականությամբ, որ այդ նեյրոնները երգային մասնագիտացում են ստանում, քանի որ երեխայի զարգացող ուղեղ ավելի ու ավելի շատ ձայներ են մտնում, սակայն այստեղ լրացուցիչ փորձեր են անհրաժեշտ՝ հասկանալու համար, թե ինչպես է ուղեղը սովորում տարբերել խոսքը, երաժշտությունը և երգը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը