Աշխարհ

25.02.2022 08:50


Ուկրաինայի վարչապետը հաստատում է՝ Չեռնոբիլի ատոմակայանը ռուսական զորքերի վերահսկողության տակ է անցել

Ուկրաինայի վարչապետը հաստատում է՝ Չեռնոբիլի ատոմակայանը ռուսական զորքերի վերահսկողության տակ է անցել

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հաստատել է, որ Ուկրաինայի իշխանությունները այլևս չեն վերահսկում Չեռնոբիլի մեկուսացման գոտին ու այնտեղ գտնվող ատոմային էլեկտրակայանը։

«Ցավով պետք է նշեմ, որ այս պահի դրությամբ Չեռնոբիլի մեկուսացման գոտին, ինչպես նաև Չեռնոբիլի ԱԷԿ-ի բոլոր օբյեկտները ռուս զինծառայողների վերահսկողության ներքո են։ Զոհեր ու տուժածներ, Չեռնոբիլի մեկուսացման գոտու ղեկավարության տվյալներով, այս պահի դրությամբ չկան»,-ասել է Շմիգալը։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը