Լրահոս

22.07.2011 16:01


Սիրիայում կառավարական զորքերը լայնածավալ հարձակում են սկսել Հոմս քաղաքի վրա

BBC-ին հայտնում է, որ Սիրիայում ներքաղաքական ճգնաժամն էլ ավելի է խորանում։ Սիրիական կառավարական զորքերը լայնածավալ հարձակում են սկսել երկրի Հոմս քաղաքի վրա: Միջազգային լրատվանիջոցները հայտնում են, որ հարձակման արդյունքում կան զոհեր և տասնյակ վիրավորներ:

Հիշեցնենք, որ Սիրիայի տարբեր շրջաններում արդեն տևական ժամանակ անցկացվող բողոքի գործողությունների մասնակիցները պահանջում են երկրի նախագահ Բաշար ալ Ասադի հրաժարականը:

Այս խորագրի վերջին նյութերը