Լրահոս

22.07.2011 15:12


ՀԱԿ–ն ընտրությունների վերաբերյալ գրազ չի՞ գա Արամ Հարությունյանի հետ

ՀԱԿ–ն ընտրությունների վերաբերյալ գրազ չի՞ գա Արամ Հարությունյանի հետ

«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը վերջերս հայտարարել էր, թե կարող է գրազ գալ, որ եթե անցկացվեն արտահերթ ընտրություններ, ինքը պատրաստ է վճարել ՀԱԿ–ի՝ ընտրությունների մասնակցության գումարը, իսկ եթե լինեն հերթական ընտրությունները, ապա ՀԱԿ–ը պետք է իր կուսակցության մասնակցության համար վճարի։

Լրագրողների  հետ  հանդիպման ժամանակ պատասխանելով «7օր»–ի այն հարցին, թե պատրա՞ստ է արդյոք ՀԱԿ–ը գրազ գալ Արամ Հարությունյանի  հետ, ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանն ասել է՝ իհարկե ոչ։

Նախ՝ լուրջ չեմ վերաբերվում Արամ Հարությունյանին այն առումով, որ մարդը բազմաթիվ անգամներ  թեկնածություն է դրել և 0,0005% անգամ չի հավաքել, հետևաբար վաղուց պետք է հետևություն արած լիներ, որ դա իր դաշտը չէ, և հետ  կանգներ այդ նպատակից։ Երկրորդ՝ մենք  շատ լուրջ քաղաքական ուժ ենք, որպեսզի նման գրազների մեջ մտնենք,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը