Զախարովան պատասխանել է Ուկրաինային օգնելու մասին Բրիտանիայի հայտարարությանը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով բրիտանական իշխանությունների հայտարարությունն Ուկրաինային ինքնապաշտպանության հարցում օգնելու վերաբերյալ, նշել է, որ նրանք «առանց այդ էլ արդեն օգնել են»։
«Բրիտանիայի ԱԳՆ. Ուկրաինան ՆԱՏՕ անդամ չէ, բայց մենք կօգնենք նրանց ինքնապաշտպանվել։ Դուք արդեն օգնել եք։ Հանգստացե՛ք»,-գրել է Զախարովան իր Telegram-ալիքում։
Ավելի վաղ Բրիտանիայի ԱԳՆ Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի գծով պետնախարար Ջեյմս Քլեւերլին ասել էր, որ Ուկրաինան ՆԱՏՕ անդամ երկիր չէ, բայց նրան օգնություն կցուցաբերվի ինքնապաշտպանության համար։ Նա ավելացրել էր, որ վարչապետը կառավարության արտահերթ նիստ է գումարել, որի ժամանակ պետք է լուծվի այն հարցը, թե ինչ ձեւով է ցուցաբերվելու օգնությունը։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ անդամ երկրին սպառնալիքի դեպքում արձագանքը կլինի անհապաղ, եւ ՆԱՏՕ-ն համերաշխություն կցուցաբերի։

Աղբյուրը՝ news.am