23 տարի առաջ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտաքին առևտրի և առևտրային գործընկերների կազմությունը լրիվ այլ էր, արտահանման ուղիներն այլ էին, տնտեսության ծավալները լրիվ այլ էին։ 1999 թվականին դեռ չկար Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին և Հայաստանը կարող էր տրանզիտային երկիր դառնալ։ Հավելեմ ևս մի հանգամանք. բաց տրանսպորտային ուղիները և բաց շուկաները լրիվ տարբեր հասկացություններ են։ Թուրքերը կարող է թույլ տան վերագործարկել Գյումրի-Կարս երկաթուղին, բայց դա դեռ չի նշանակում, որ թուրքերը թույլ կտան հայկական ապրանքները վաճառել Թուրքիայում։ Համ էլ մենք այդ ի՞նչ ենք Թուրքիա արտահանում կամ կարող ենք Ադրբեջան արտահանել։ Ի դեպ, Համաշխարհային բանկի փորձագետն իր եզրակացության վերջում ավելացնում է. «Բեռնափոխադրումների ինքնարժեքը կարող է նվազել, եթե Հայաստանը կարողանա Ադրբեջանի հետ սակագների հարցում համաձայնության գալ»: Չմոռանանք, որ «Մեղրիի միջանցքի» լայնությունն ընդամենը 40 կմ է, Գյումրիից Ստամբուլ՝ 1600 կմ, իսկ Մեղրիից Ադրբեջան՝ 450 կմ։ Այնպես որ, քանի բեռնափոխադրումների սակագների հարցը չի լուծվել, տրանզիտից ստացվող եկամուտների մասին խոսակցությունը, մեղմ ասած, պարզ դատարկախոսություն է։ Ասիական զարգացման բանկի 2011 թվականի ուսումնասիրությանը չարժե առանձին անդրադառնալ, քանի որ նրանք նույնպես հղում են կատարում Համաշխարհային բանկի ուսումնասիրության վրա։
Պոլյակովից հետո թե տեղացի, թե միջազգային փորձագետներ փորձել են գնահատել սահմանի վերաբացման տնտեսական ազդեցությունը։ Օրինակ՝ 2005 թվականին Տնտեսական քաղաքականության իրավական հարցերով հայ-եվրոպական խորհրդատվական կենտրոնը (AEPLAC) կիրառելով հաշվարկելի ընդհանուր հավասարակշռության մոդելը՝ սահմանի բացման ազդեցությունը ՀՆԱ-ի և արտաքին առևտրի վրա գնահատելու համար՝ հանգել է այն եզրակացության, որ սահմանի բացումը միջնաժամկետ հեռանկարում կհանգեցնի արտահանման 17,7 տոկոսով, ներմուծման՝ 13,0 տոկոսով և իրական ՀՆԱ-ի ընդամենը 2,7 տոկոսային կետով աճի։ Զարմանալի է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը որոշել է հղում կատարել թերևս ամենահին և վաղուց իր ակտուալությունը կորցրած ուսումնասիրության վրա։
Հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական ազդեցության մասին ամենածավալուն ուսումնասիրություններից մեկը 2009-ին պատվիրել էր ՀՅԴ Բյուրոն։ «Հայաստանի և Թուրքիայի միջև ճանապարհների վերաբացման առևտրա-տնտեսական հիմնախնդիրն» ուսումնասիրությունը բացահայտել է սահմանի վերաբացման հիմնական ռիսկերը, սակայն արդյունքների թվայնացում չի իրականացրել։
Ինչ վերաբերում է հեղափոխական կառավարությանը, ապա մինչ այժմ կառավարությունը որևէ կերպ չի գնահատել, թե սահմանի վերաբացումը և դրան անմիջապես հետևող թուրքական տնտեսական էքսպանսիան ինչ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա։ Առանց այդ գնահատականի, ընդամենը առավել քան 20 տարվա վաղեմությամբ հոդվածի վրա հղում կատարելով, ինչպե՞ս է հնարավոր խոսել հայ-թուրքական առևտրային հարաբերությունների տնտեսական ազդեցության մասին։ Սա է էկոնոմիկայի նախարարության ողջ սնանկությունն ու մտքի ծանծաղությունը։ Խոսքերն իրոք որ ավելորդ են։
Ի՞նչ պատկեր ունեցանք։ Հայաստանը գնում է քաղաքական զիջումների՝ փոխարենը տնտեսական բարեկեցություն ակնկալելով։ Այս դեպքում, տրամաբանությունը պահանջում է, որ Հայաստանի նման քայլը հիմնավորված լինի տնտեսական հաշվարկներով։ Բայց, Հայաստանը ոգևորված է «խաղաղության դարաշրջանի» հմայնքներով և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հաղորդակցության ուղիների հնարավոր ապաշրջափակմամբ՝ առանց ունենալու դրանց տնտեսական ազդեցության որևէ գնահատական, առանց խոշորածավալ ենթակառուցվածքային ծրագրի տնտեսական հիմնավորվածության վերլուծության։ Ուրեմն ինչո՞ւ է Հայաստանը գնում կենսական զիջումների թե՛ Թուրքիային, թե՛ Ադրբեջանին։ Միգուցե տնտեսական հաշվարկների փոխարեն այս որոշման հիմքում այլ հաշվարկներն են…
Թուրքերը և ադրբեջանցիները, Հայաստանից կենսական զիջումներ կորզելուց հետո, կբացեն ճանապարհները, թուրքական և ադրբեջանական ապրանքները կհորդեն Հայաստան՝ դուրս մղելով տեղական արտադրողներին առնվազն սոցիալական հսկայական ազդեցություն ունեցող տնտեսության այնպիսի ճյուղերից, ինչպիսիք են տեքստիլ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, գյուղմթերքների վերամշակումը։ Թուրքերին Հայաստանում բիզնես գործընկերներ են պետք։ Էլ ի՞նչ գործընկերություն, եթե երկու կողմերն էլ փող չաշխատեն, շատ փող։ Արդեն FlyOne անունով առաջին «ծիծեռնակն» ունենք, որի առաջին ուղևորներին թուրքերը կոնֆետներով դիմավորեցին։ Ասում են, թե կոնֆետ կերածներից ոմանք պատմել են, որ կոնֆետները համեղ էին, քաղցր, հայ զինվորի արյան համը համարյա չէր զգացվում։
Տեղին է հիշեցնել, որ դեռևս 2021 թվականի ընտրությունների քարոզարշավի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է բուհերը Երևանից հանել, Երևանից դուրս ակադեմիական քաղաք կառուցել, իսկ բուհերի շենքերն օգտագործել բիզնեսը զարգացնելու նպատակով։ Անտարակույս, հայ և թուրք բիզնեսմենները կարող են միավորվել, գնել օրինակ՝ ԵՊՀ շենքը, այն դարձնել հյուրանոց կամ առևտրի կենտրոն ու փող, շատ փող աշխատել։ Դե իսկ բարձրագույն պաշտոնյաների ընտանիքի անդամներն էլ կարող են այդ ընկերությունների տնօրեններ աշխատել կամ փայատեր լինել։ Վերջապես բարձրաստիճան պաշտոնյա կամ «կայսերը մոտ կանգնած այլ անձ» հո՞ մեղավոր չէ, որ իր եղբայրը, աներձագը, սանիկը կամ նույնիսկ զոքանչն ու բաջանաղը բիզնես ձիրք ունեն։ Իսկ դուք ասում եք՝ հայրենիք…
Կա նաև այլ տարբերակ. միգուցե ՀՀ իշխանություններն այլ ելք չունեն։ Ցավը սրտում, բայց ժպիտը դեմքերին ստիպված են սեղմել թուրքերի ու ադրբեջանցիների ձեռքը։ Չսեղմել չեն կարող, քանզի եթե չսեղմեն, այլևս իշխանություն չեն լինի, ձեռքսեղմումն է իշխանության գինը։
Ինչ էլ որ լինեն պատճառները, հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սիրախաղի արդյունքը կործանարար է լինելու թե՛ Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների համար, թե՛ մեր անօտարելի իրավունքների ու երազանքների համար, որոնք մենք ինչ-որ մի պահի կարող էինք իրականություն դարձնել։ Իսկ այդ սիրախաղի մղիչ ուժը փողն ու իշխանությունն ամեն գնով պահելու հիվանդագին տենչանքն են։ Այլ ռացիոնալ բացատրություն ես չունեմ…
Արթուր Խաչատրյան
ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
Բարեկեցության խաբկանք կամ ո՞ւմ շահերից է բխում հայ-թուրքական սահմանի վերաբացումը
Սկիզբը՝ նախորդ համարում:

«Առավոտ» օրաթերթ
22.02.2022