Աշխարհ

24.02.2022 10:55


Ուկրաինայի հակաօդային պաշտպանության միջոցները ճնշված են. ՌԴ ՊՆ

Ուկրաինայի հակաօդային պաշտպանության միջոցները ճնշված են. ՌԴ ՊՆ

Ուկրաինային ռազմական ուժերի հակաօդային պաշտպանության միջոցները ճնշված են, իսկ ՌՕՈւ ավիացիոն բազաների ենթակառուցվածքները ոչնչացված են, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անել ՌԴ պաշտպանական գերատեսչությանը։

Ուկրաինայի սահմանապահ ծառայության զինվորականները «որևէ դիմադրություն ցույց չեն տվել»։

Հիշեցնենք` փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:

Նա հայտարարեց, որ Արևմուտքը շանտաժի է ենթարկում Ռուսաստանին՝ սպառնալով պատժամիջոցներով, սակայն դրանց համար առիթ միշտ էլ կգտնվի կամ կհնարվի։

Կոչից անմիջապես հետո ՌԴ նախագահը Կրեմլում ստորագրեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչման մասին հրամանագրերը։

Փետրվարի 22–ի ուշ երեկոյան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոսեց այն պատժամիջոցների մասին, որոնք ստեղծված իրավիճակում կսահմանվեն Ռուսաստանի նկատմամբ։

Վլադիմիր Պուտինը փետրվարի 24–ին հայտարարեց, որ որոշում է կայացրել Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը