Սոցապ պետական ծառայության տարածքային բաժիններում բացահայտել են տարաբնույթ ֆինանսական խախտումներ
ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության թվով 51 տարածքային բաժիններում իրականացրած ստուգումների արդյունքում բացահայտել է տարաբնույթ ֆինանսական խախտումներ և թերություններ, մասնավորապես.
-Խախտելով «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պահանջները կենսաթոշակառուների մահվանից հետո կենսաթոշակի վճարումը դադարեցնելու փոխարեն հաշվարկվել և սոցիալական ապահովության պետական ծառայության վճարումների ծառայության միջոցով թվով 475 մահացած կենսաթոշակառուների գծով 2009-2010թթ. կատարվել է կենսաթոշակների անհիմն վճարումներ;
-Առանձին դեպքերում խախտվել են «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2003թ մայիսի 29-ի թիվ 793-Ն որոշմամբ հաստատված «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու եւ կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու» կարգի պահանջները եւ կենսաթոշակառուների ՀՀ-ից բացակայելու եւ տասներկու ամիս անընդմեջ կենսաթոշակ չստանալու դեպքերում կենսաթոշակի վճարումները դադարեցնելու փոխարեն կատարվել են կենսաթոշակի անհիմն վճարումներ` անհայտ անձանց:
-Բացի վերը նշվածից անհիմն վճարումներ են կատարվել նաև կենսաթոշակի չափը սխալ հաշվարկելու արդյունքում:
Վերոհիշյալ խախտումների համար մեղավոր պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու և պետությանը պատճառված վնասի չափը ճշտելու ու վերականգնելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ստուգման նյութերը ուղղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն: ՀՀ գլխավոր դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ: Քրեական գործի նախաքննությունը իրականացվում է ՀՀ ԿԱ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատուկ կարևորագույն գործերի քննության վարչության կողմից և յուրաքանչյուր կառույցում ֆինանսական խախտումների վերջնական (ճշտված) չափի վերաբերյալ եզրակացություն կարող է տրվել քննությունն իրականացնող մարմնի կողմից` քննության ավարտից հետո: