Զելենսկին Ուկրաինայի տարածքում ռազմական դրություն է հայտարարել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռազմական դրություն է հայտարարել երկրի ողջ տարածքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա հայտնել է «Տելեգրամ»-ի իր ալիքում տեղադրված տեսանյութում:
«Մենք ռազմական դրություն ենք մտցնում երկրի ողջ տարածքում»,-հայտարարել է նա: Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինայի անվտանգության ու պաշտպանական համակարգերը աշխատում են:
«Խուճապի մի մատնվեք, մենք ուժեղ ենք, մենք կհաղթենք»,-դիմելով քաղաքացիներին՝ ասել է Զելենսկին:
Նա տեղեկացրել է, որ արդեն խոսել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ և ամերիկյան կողմն արդեն միջազգային օգնություն է նախապատրաստում Ուկրաինայի համար: