Պուտինն ընտրել է կանխամտածված պատերազմը, որը կհանգեցնի մարդկային ողբերգական կորուստների. Բայդեն
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընտրել է կանխամտածված պատերազմը, որը «կհանգեցնի մարդկային ողբերգական կորուստների ու զրկանքների»:
«Ողջ աշխարհի աղոթքներն այսօր Ուկրաինայի ժողովրդի հետ են, քանի որ նրանք տառապում են Ռուսաստանի զինված ուժերի կողմից սանձազերծված ու չարդարացված հարձակման հետևանքով: Նախագահ Պուտինն ընտրել է կանխամտածված պատերազմը, որը կհանգեցնի մարդկային ողբերգական կորուստների ու զրկանքների: Միայն Ռուսաստանն է պատասխանատու այն մահերի ու ավերածությունների համար, որոնց կհանգեցնի այս հարձակումը, Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցները և գործընկերները կպատասխանեն միասնական ու վճռորոշ կերպով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է Սպիտակ տան պաշտոնական կայքում հրապարակված Բայդենի հայտարարության մեջ:
ԱՄՆ նախագահը հայտնել է, որ հանդիպելու է G7-ի գործընկերների հետ, ինչից հետո փետրվարի 24-ին կդիմի ամերիկացիներին ու կհայտարարի Ռուսաստանի դեմ ԱՄՆ և դաշնակիցների հետագա քայլերի մասին: