Քոչարյան-Պուտին բանակցությունների անհայտ կողմը․ ինչու Քոչարյանը հրաժարվեց ճաշից ու Միլլերի հետ ձեռքսեղմումից (լուսանկար, տեսանյութ)
Երեկ Պուտինն ու Ալիեւը դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր ստորագրեցին։ Ու մինչ հասարակության որոշ հատվածներ վրդովված ակնկալում են, որ Պուտինը մեզանից ավելի հայ պետք է լիներ, ՀՀ ԱԳՆ-ն ստորագրված հռչակագիրը ողջունեց եւ տեղավորեց «խաղաղության դարաշրջանի» տրամաբանության մեջ։ Չընդարձակվելով հռչակագրի 4 տասնյակից ավել կետերի մեջ, փաստելով միայն, որ հերթական անգամ այս իշխանությունների օրոք արձանագրվեց Հայաստանի՝ գործոնից՝ գործիք դառնալու սրընթաց փոխատեղումը, արձանագրենք, որ կային ժամանակներ, երբ Հայաստանը ոչ թե օբյեկտ էր, այլ՝ սուբյեկտ եւ ուներ արժանապատիվ ու արժանավայել հարաբերություններ ՌԴ-ի հետ։
Հասարակությանը հիմնականում հայտնի են Պուտին-Քոչարյան վստահելի գործընկերային, ընկերական հարաբերությունները, շատերը սակայն չգիտեն, թե այդ հարաբերությունները ինչպես են կառուցվել, որ եղել են նաեւ բարդ շրջաններ։ Այդ օրինակներից մեկը Ռուսաստանից գնվող գազի գնի շուրջ բանակցություններն են։ 2003 թվականին Գազպրոմի հետ գազի գինը 5 տարով ամրագրելու բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվում, սակայն որոշ ժամանակ անց Գազպրոմը հայկական կողմին զգուշացնում է գնի վերանայման մասին։ Մեկնաբանությունը հետեւյալն էր․ գները բարձրանում են բոլորի համար, ու Հայաստանը չի կարող բացառություն լինել։ Քոչարյանը կարծում էր՝ կարող է։
2005թ․ դեկտեմբերին Սոչիում Պուտին-Քոչարյան հանդիպման հիմնական թեման հենց գազի գինն էր։ Գազպրոմի ղեկավար Միլլերը հղում է անում պայմանագրի բացակայությանը եւ հրաժարվում ընդունել ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Դա Քոչարյանին զայրացնում է, որովհետեւ խոսակցությունը տեղի էր ունեցել անձամբ իր հետ, իր գրասենյակում։ Բանակցություններն արագ վերաճում են առճակատման, լարվածությունն աճում է։ Այդ պահին մատուցում են ճաշը։ Զրույցից վրդովված Քոչարյանը մոտ անգամ չի գնում ճաշին։ Նրան հետեւում են հայկական պատվիրակության 6 անդամները։ Ճաշի սեղանի շուրջ հրավիրված կողմն անգամ մատուցված աղանդներին ձեռ չի տալիս։
Հանդիպման արդյունքը զրոյական է։ Քոչարյանը կտրուկ պնդում է, որ թռիչքի ժամն է, պետք է մեկնեն։ Մամուլի տարակուսած քարտուղարները հայտնում են, որ լրագրողները 2 ժամ է սպասում են համատեղ հայտարարության։ Քոչարյանը հայտնում է, որ լրագրողներին ասելու ոչինչ չունի։ Բանակցությունների մասին «իրազեկումն» ավարտվում է տեսախցիկների առջեւ Քոչարյանի եւ Պուտին՝ գարեջուր խմելու տեսարանով։ Հայտարարությունից հրաժարվելու Քոչարյանի պատճառն ակնհայտ էր․ չէր ցանկանում տապալված բանակցությունները վերածել փոխադարձ հրապարակային մեղադրանքների, չէ որ դրանք հետո շատ ավելի դժվար են լինում հարթել։ Գազի գնի հարցն, այնուամենայնիվ, լուծվում է․ մեկ ամիս անց՝ 2006թ․-ին, Պուտինի հետ հաջորդ հանդիպմանը Մոսկվայում։ Բանակցությունների ավարտից հետո Քոչարյանը, որ դեռ բարկացած էր Միլլերի վրա, ցուցադրաբար ձեռք չի մեկնում վերջինիս, ինչը հետո, սակայն, ընդունում է, որ սխալ էր։
Հ․Գ․ Սիրելի հետեւորդներ, հաշվի առնելով վերջին շրջանում իմ կողմից հրապարակված արխիվային տեսանյութերի շուրջ նկատելի հետաքրքրությունը, որոշել եմ պարբերաբար հրապարակումներով ներկայացնել Քոչարյանի կառավարման տարիների ուշագրավ դրվագները։ Մեկնաբանություններում կարող եք գրել, թե հատկապես արխիվային ինչ տեսանյութ կամ պատմություն կցանկանաք տեղադրեմ։
Հ․Գ․1․ Ըստ օդում կախված լուրերի, հանդիպումներից մեկի ժամանակ մի ղեկավար /նախկինում լրագրող/ Պուտինի մոտ փորձել է բամբասել Միլլերից, «բացահայտելով», որ վերջինս կոռուպցիոն սխեմայի մեջ է ու «ֆռռացնում է» Պուտինին։ Զրույցի տհաճությունը ընդգծելու համար Պուտինն ընդհատում է հանդիպումը․․․
Տեղադրված տեսանյութը 2004թ.-ին Քոչարյանի Մոսկվա կատարած այցից է։

Ագնեսա Խամոյանի ֆեյսբուքյան էջից