Երևան-Վան առաջին չվերթը հնարավոր կլինի իրականացնել սեպտեմբերի 11-ին
Հայաստանի արդյունաբերողներ և գործարարների միության կողմից կազմակերպված հայ և թուրք գործարարների հանդիպման ընթացքում միության նախագահ Արսեն Ղազարյանն ասել է, որ հայ և թուրք զբոսաշրջային գործակալությունների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ քննարկվել է Երևան-Վան ուղիղ չվերթի բացումը: «Այս թռիչքն այնքան կարճ է, որ դրա համար կօգտագործվեն միջին ծավալի ինքնաթիռներ, ուստի եղած թռիչքուղին կբավականացնի։ Հարցը ոչ թե իրավական և կազմակերպչական է, այլ խնդիրը Թուրքիայի իշխանությունների համաձայնությունը ստանալու մեջ է»,– ասալ է Արսեն Ղազարյանը։
«Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, Երևան-Վան առաջին չվերթը հնարավոր կլինի իրականացնել սեպտեմբերի 11-ին»,–ասել է Վանի առևտրա-արդյունաբերական պալատի խորհրդի անդամ Աբդուլա Թունջդեմիրին, ով նաև հայտնել է, որ ինքը Երևան-Վան չվերթներ բացելու գաղափարի համահեղինակներից մեկն է:

7or.am